Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
27.10.2009 | 00:00

...թե վերջին շրջանում բավականին ակտիվացել են այն «նախկինները», ովքեր քնում ու երազում տեսնում են, թե ինչպես է իշխանության վերադառնալու Ռոբերտ Քոչարյանը և իրենց վերադարձնելու նախկին պաշտոններին։ Օրինակ, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որին, ինչպես հայտնի է, բավականին աղմկալի կերպով պաշտոնանկ էր արել Սերժ Սարգսյանը, առիթը բաց չի թողնում իր մտերիմ շրջապատում հայտարարելու, թե շատ շուտով վերադառնալու է Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա հետ մաքսային է վերադառնալու նաև ինքը` Արմեն Ավետիսյանը։ Իր ասածները հիմնավորելու, ինչպես նաև էքսնախագահի հետ մտերմությունը հաստատելու նպատակով նախկին մաքսապետը միշտ մատնանշում է, թե ինքը և ՀՀ երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, «Գոլդեն Պալաս» հյուրանոցի և մի շարք այլ խոշոր «օբյեկտների» համասեփականատերեր են։

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ